ԵՄ-ն բանակցություններ կսկսի Թուրքիայի հետ բնապահպանական հարցերի շուրջ20 դեկտեմբերի 2009 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրները համաձայնվել են բանակցություններ սկսել Թուրքիայի հետ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերի շուրջ, ինչը թույլ կտա Անկարային մեկ քայլով մոտենալ անդամակցությանը ԵՄ-ին: Ինչպես գրում է թուրքական Today's Zaman թերքը, բանակցությունները կսկսվեն երկուշաբթի ԵՄ-Թուրքիա միջկառավարական խորհրդաժողովի շրջանակներում: Նշենք, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են 2005 թվականին: Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտը այն 35 ոլորտներից մեկն է, որտեղ Թուրքիան պետք է բարեփոխումներ կատարի եւ ներդաշնակեցնի եվրոպական չափանիշների հետ` ԵՄ-ին անդամակցելու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |