2010 թվականի ապրիլին Հայաստանը շուրջ 60 մլն դոլար կստանա ԱԶԲ-ից Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու ՏՏԱ իրականացման համար21 դեկտեմբերի 2009 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Ճանապարհաշինարարության ոլորտում ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարությունը 2009 թվականի երեք ծրագրերով շինարարական աշխատանքներ է իրականացրել 418 կմ ընդահնուր երկարությամբ ճանապարհների տարբեր հատվածներում եւ շուրջ 39,8 մլրդ դրամ գումարով: Այդ մասին մամլո ասուլիսում, ամփոփելով տարվա արդյունքները, ասել է նախարար Գուրգեն Սարգսյանը: Ճանապարհաշինարարության ոլորտում աշխատանքներն իրականացվել են 3 ծրագրերով` 9,9 մլրդ դրամ արժողությամբ ծրագրի շրջանակներում երկրի պետբյուջեի հաշվին նախատեսվում է վերանորոգել 120 կմ ճանապարհ եւ վերանորոգել 6 կամուրջ, բացի այդ, նախատեսվում է վերանորոգել նաեւ տեղական նշանակության 100 կմ ճանապարհներ Համաշխարհային բանկի` 25 մլն դոլար եւ Հայաստանի կառավարության` համաֆինանսավորմամբ 5,4 մլն դոլար: Մյուս ծրագրի շրջանակներում, կառավարության համաֆինանսավորմամբ`16,92 մլն դոլար եւ Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ` 47,92 մլն դոլարի ներդրումներ, կվերանորոգվի 227 կմ: Այդ ծրագրերով նախատեսված շինարարական աշխատանքները կավարտվեն արդեն 2009 թվականին, մյուս մասը նախատեսվում է ավարտել 2010 թվականին: Այդ համատեքստում Գուրգեն Սարգսյանը կարեւորել է Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը, որը տարածաշրջանային նշանակություն ունի, քանի որ միացնում է Երեւանը Վրաստանի Փոթի եւ Բաթումի քաղաքների հետ: Նա հաղորդեց, որ 2010 թվականին Հայաստանը կստանա Ասիական բանկի 60 մլն դոլարի առաջին փոխանցումը, ինչը թույլ կտա 2010թ. ապրիլին ձեռնամուխ լինել նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորմանը: Ընդ որում նախարարը հավելել է, որ նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 965 մլն դոլար, որից 500 մլն դոլարը կտրամադրի ԱԶԲ-ն: «Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարությունը թույլ կտա կրճատել բեռների տեղափոխման համար գանձվող ծախսերը 30 տոկոով»,-ասել է նա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյան. Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և կարելի է ստորագրել Դեմիրճյանում և Բաղրամյանում ոստիկանական ուժերի կուտակումներ են, փշալարեր են բերվել Գառնիկ Դանիելյանն ասել է, որ ըստ լուրերի, ԱԺ-ում դիպուկահարներ էլ կան Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը Մրցաշարը տեղի է ունենալու հունիսի 14-ից մինչև հուլիսի 14-ը ԼՂ-ից տեղահանվածների համար սոցբնակարանների հիմնանորոգումը շուտով կսկսվի Քննարկվում է 300 կացարանի նախագիծ |