Դեկտեմբերի 22-ին Երեւանում Գոհար Գասպարյանի 85-ամյակին նվիրված համերգ տեղի կունենա21 դեկտեմբերի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 22-ին տեղի կունենա Գոհար Գասպարյանի 85-ամյակին նվիրված համերգ: Համերգի կազմակերպիչը Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն է ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ: Համերգը նվիրված է նշանավոր տարեդարձին: «Համերգին կմասնակցեն երգչուհու լավագույն աշակերտները, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչներ Դավիթ Բաբայանը, Նարինե Եղյանը, Սոֆիա Սայադյանը, Հովհաննես Այվազյանը, Արմենուհի Սեյրանյանը եւ այլոք, ինչպես նաեւ Գոհար Գասպարյանի անվան մրցույթի դափնեկիրները: Նրանք կներկայացնեն հայ եւ օտարերկրյա կոմպոզիտորների ստեղծագործությունները»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչների բաժնի պետի տեղակալ Ելենա Լեւոնյանը: Գոհար Գասպարյանը հայ մեծ երգչուհի է (սոպրանո), ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Մեսրոբ Մաշտոցի անվան շքանշանակիր, Երեւանի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Գասպարյանը ծնվել է Կահիրեում 1924թ., այնտեղ էլ ավարտել է կոնսերվատորիան: 1948թ. նա հայրենադարձվել է Հայաստան: Երգել է Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, 1964թ. ստացել է ՀԽՍՀ Պետական մրցանակ: ԽՍՀՄ 7-րդ եւ 8-րդ գումարման Գերագույն Խորհրդի պատգամավոր է: 1949 թվականից ի վեր կատարել է գլխավոր պարտիաները 23 օպերաներոմ: Նրա երգացանկում եղել է ռուս, ֆրանսիացի, գերմանացի եւ իտալացի կոմպոզիտորների շուրջ 500 ստեղծագործություն: Գոհար Գասպարյանը վախճանվել է 2007թ. մայիսի 16-ին 83 տարեկան հասակում: Դեկտեմբերի 14-ին կլրանար Գոհար Գասպարյանի 85 տարին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամով․ Պայմանագրի վերաբերյալ ՀՀ պատասխանում դրական դինամիկա կա «Բաց մնացող հարցերի քանակը նվազել է»,–ասել է նա ՀՀ-ն և Վրաստանը միասնական հայտով կդիմեն FIFA` հյուրընկալելու երիտասարդների ԱԱ-ն ՈՒԵՖԱ-ն հաստատել է աջակցությունը Հայաստանի և Վրաստանի միասնական հայտին Հունգարիայի ԱԳ նախարար․ Եթե ԵՄ–ն 10 մլն եվրո է տալիս ՀՀ–ին, Ադրբեջանին էլ պետք է տա Նա ասել է, որ որ Հունգարիան հետևելու է, որ ԵՄ–ն հավասարակշռված քաղաքականություն վարի Հարավային Կովկասwum Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը համարվել է չկայացած Խումարյանը գրել է, որ մասնակցելու է նաև նոր մրցույթին և որ Խորհուրդը պետք է հրաժարական տա |