Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը մասնակցեց Վարշավայում կայացած բարեգործական տոնավաճառին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 6-ին Վարշավայի«Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց ակումբի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը: Ինչպես հաղորդում է Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունը, տոնավաճառից առաջացած հասույթը տրամադրվեց քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման նպատակներին:



Լեհաստանում ՀՀ դեսպանությունը իր ակտիվ մասնակցությունը բերեց բարեգործական միջոցառման կազմակերպմանն ու անցկացմանը: Հայկական ցուցասրահը ներկայացված էր ձեռագործ ավանդական ազգային հուշանվերներով, հայկական կոնյակով, Լեհաստանում բնակվող հայ արվեստագետների գործերով:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---