Հայաստանի ԱԳ նախարարն իր ալբանացի պաշտոնակցին հրավիրեց այցելել Երեւան21 դեկտեմբերի 2009 - 18:58 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 21-ին Հայաստանի արտաքինգործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի դեսպան (նստավայրը` Աթենք) Վիլի Մինարոլլիին հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պարտականություններիստանձնման կապակցությամբ` նախարարՆալբանդյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունն ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում: Նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած փոխադարձ ձգտումը ապրապնդելու երկկողմ հարաբերությունները, հույս հայտնեց, որ դեսպան Մինարոլլին իր կարեւոր նեդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման եւ պայամանվորվածությունների իրականացման գործում: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքումկողմերըքննարկեցին երկուստեք հետաքրքրություններկայացնողհարցեր, կարեւորվեց Հայաստանի եւ Ալբանիայի միջեւ քաղաքական, տնտեսական եւ մշակութային շփումների աշխուժացման անհրաժեշտությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկուերկրների ԱԳ նախարարությունների միջեւ պարբերաբար խորհրդակցություններ անցկացնելու եւ քայլեր ձեռնարկելու պատշաճ իրավապայմանագրային դաշտ ձեւավորելու ուղղությամբ: Նախարար Նալբանդյաննու դեսպան Մինարոլլին մտքեր փոխանակեցինկովկասյանեւ բալկանյան տարածաշրջանայինխնդիրներիշուրջ: Նախարար Նալբանդյանը խնդրեց Ալբանիայի արտգործնախարար Իլիռ Մետային փոխանցել Երեւան այցելելու հրավերը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |