Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 28.5%-ով կրճատվել է

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների համաձայն, մատնանշված ժամանակահատվածում երկրում արտահանման ծավալը կրճատվել է 37.4%-ով եւ կազմել 228.7 մլրդ դրամ: 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ներկրումը 26.3%-ով կրճատվել է 2008թ. նույն շրջանի համեմատ եւ կազմել 1 տրլն 74.1 մլրդ դրամ: Ամսական կտրվածքով ներկրումն աճել է 18.5%-ով, իսկ արտահանումը` 2.3%-ով:



Հայաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին 28.5%-ով կրճատվել է 2008թ. նույն շրջանի համեմատ եւ կազմել 1 տրլն 302.8 մլրդ դրամ:



Ընդ որում, արտաքին առեւտրի հավասարակշռության բացասական սալդոն 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 845.4 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---