Թուրքիայի ԱԳՆ մեղադրում է ԵՄ-ը երկակի չափանիշներ կիրառելու համար22 դեկտեմբերի 2009 - 12:05 AMT PanARMENIAN.Net - «Երբ Խորվաթիայի, Սերբիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիների համար ԵՄ-ը չեղյալ է հայտարարվում մուտքի արտոնագրերը, ապա ինչո՞ւ նույն բանը չի արվում Բոսնիայի, Ալբանիայի եւ Թուրքիայի քաղաքացիների համար: Մի թե դա երկակի չափանիշների դրսեւորում չէ: Ամեն անգամ համոզվում եմ, որ Արեւմուտքում հստակ ձեւակերպված են երկակի չափանիշները, որոնք կիրառվում են մահմեդական երկրների հանդեպ», - հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութողլուն:Նրա խոսքերով, Թուրքիան ամեն անգամ խնդրում է եվրոպացի գործընկերներին, որպեսզի հստակ հայտարարեն, որ ԵՄ-ը քրիստոնեական ակումբ է եւ այդ կազմակերպությանը չեն կարող անդամակցել մահմեդական երկրները: «Սակայն նրանք դա չեն հայտարարում եւ մեր առաջ ստեղծում են տարբեր խոչընդոտներ ԵՄ-ը անդամակցելու ճանապարհին: Մենք համառորեն չենք թակի օտարի դուռը` մենք հավատարիմ կմնանք ինքներս մեզ: Միջին Ասիայից մինչեւ Մերձավոր Արեւելք մեծ տարածություն է, որտեղ մենք կարող ենք ստեղծել մեր տունը: Մենք կպահպանենք մեր մշակույթը, ազգային մտածելակերպը եւ դրանում կլինի մեր ուժը», - ասել է նա, գրում է Sabah թերթը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |