ԻՐԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՒԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՄԱՐՏԻՆ

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Ալի Շամհանը Հայաստան կժամանի մարտին: Նշենք, որ նրա այցը նախատեսված էր փետրվարի տասին, սակայն հետաձգվել էր հրատապ գործերի պատճառով, որն առաջացել էր զինվորական գերատեսչության ղեկավարի մոտ` Ջորջ Բուշի հայտնի ելույթից հետո երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի կապակցությամբ: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի հայտարարությունn այն մասին, որ «Իրանը մտնում է այն պետությունների շարքը, որոնք կազմում են չարության գոտի եւ սպառնում են Ամերիկային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին», ընդունվել էր Թեհրանում ինչպես ազդանշան հակաիրանական լայնամասշտաբ արշավի սկիզբ, որի արդյունքը կարող է դառնալ ռազմական գործողությունները: Հայ փորձագետների կարծիքով, Ալի Շամհանի եւ Հայաստանի քաղաքական եւ զինվորական ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն հարցեր, որոնք առնչվում են պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը, եթե Միացյալ Նահանգները ռազմական գործողություններ սկսեն Իրանի դեմ: Պաշտոնական տեղեկություններում ասվում է, որ այցի ընթացքում նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ պաշտպանության եւ անվտանգության բնագավառում հնարավոր համագործակցությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---