Իրանը կարող է փոխհատուցում պահանջել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԽՍՀՄ օկուպացիայից հասցված վնասի համար22 դեկտեմբերի 2009 - 15:20 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ առաջիկայում նամակ է գրելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, որտեղ խնդրելու է դիտարկել Իրանին փոխհատուցում տրամադրելու հարցը`Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ այլ երկրների օկուպացիայից հասցված վնասի համար: Ինչպես հայտարարել է Իրանի նախագահը Կոպենհագենում տեղի ունեցած մամլո ասուլիսում, նա հանձնարարել է իր աշխատակազմին հաշվարկել այն վնասը, որ հասցվել է Իրանին հակահիտլերյան կոալիցիայի` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի կողմից, հաղորդում է ISNA գործակալությունը: Ըստ Ահմադինեժադի, օտարերկրյա զորքերը մեծ վնաս են հասցրել Իրանին` ներխուժելով նրա տարածք եւ օգտագործելով նրա ռեսուրսները: Ինչպես հիշեցնում է GXT.ru-ն, ԽՍՀՄ-ն ու Իրանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1920թ.: 1921-ին Մոսկվայի ու Թեհրանի միջեւ պայմանագիր ստորագրվեց, որով նախատեսվում էր զորքեր մտցնել Իրան ինքնապաշտպանության նպատակներով: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Իրանը հայտարարեց իր չեզոքության մասին: Սակայն, չնայած դրան, 1941թ. օգոստոսի 26-ին երկիր մտան Մեծ Բրիտանիայի ու ԽՍՀՄ զորքերը` խանգարելու համար նացիստական Գերմանիային օգտագործել պատերազմում Իրանի տարածքն ու ռեսուրսները: 1942թ. ստորագրվեց անգլա-խորհրդային-իրանական պայմանագիրը, նվիրված Իրանի հետ համագործակցությանը հակահիտլերյան կոալիցիայի երկրների հետ: Ըստ պայմանագրի ԽՍՀՄ-ն ու Մեծ Բրիտանիան խոստացան դուրս բերել զորքերը Իրանից ոչ ուշ քան պատերազմից հետո կես տարի անց: Սակայն զորքերը դուրս բերվեցին Իրանի տարածքից միայն 1946թ մայիսին: Ինչպես գտնում են ռուս փորձագետները, ՌԴ-ից փոխհատուցում ստանալու հեռանկարները գրեթե զրոյական են: Նման քայլերը որոշակի քարոզչական նպատակ ունեն: Ըստ վերլուծաբանների, ինքը Ահմադինեժադը եւս գիտակցում է դա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |