2009-ին «Ժառանգությունը» կարողացավ կայունություն պահպանել22 դեկտեմբերի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - 2009-ին «Ժառանգություն» կուսակցությունը հավատարիմ մնաց իր սկզբունքներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Նրա խոսքով, չնայած որոշ բարդություններին, կուսակցությունը կարողացավ կայունություն պահպանել: «Կարեւորը` մենք կարողացանք հավատարիմ մնալ այն դիրքորոշմանը, որի մասին բազմիցս հայտարարել ենք»,- նշեց Ալավերդյանը: Այդ ենթատեքստում նա առանձնապես նշեց Ղարաբաղի միջազգային ճանաչմանն ուղղված կուսակցության գործունեությունը: «Իհարկե, այդ հարցում մենք առանձնակի հաջողություններ չարձանագրեցինք, բայց ինքը գործընթացն ու պայքարը հանուն դրա արդեն հաջողություն է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Ալավերդյանն ընդգծեց, որ կուսակցության համար առաջնային հարցերից մեկը տնտեսական քաղաքականությունն է: Նա հիշեցրեց, որ ժամանակին կուսակցությունը քննադատեց 2009թ. բյուջեն եւ, ցավոք, կանխատեսումներն իրականություն դարձան: Նրա խոսքով, «Ժառանգությունը» միակ ընդդիմական կուսակցությունն էր այն ժամանակ, որը զգուշացրեց, որ 2009թ. լավատեսական բյուջեն դժվար կլինի իրականացնել: «Կուսակցության ամենաուժեղ կողմերից մեկն աշխատանքն է բնակչության հետ»,- նշեց Ալավերդյանը: Ընդ որում, նա ընդգծեց, որ կուսակցությունը հանդիպումներ է կազմակերպել ավելի քան 4 հազար մարդկանց հետո, որոնք ծանր սոցիալական դրության մեջ էին գտնվում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |