ՀՀ ոստիկանության վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թրաֆիկինգի զոհերի թիվը կրճատվել է22 դեկտեմբերի 2009 - 18:10 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի ոստիկանության տրամադրած վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում թրաֆիկինգի զոհերի թիվը կրճատվել է: Սակայն ֆինանսական ճգնաժամի պայմաններում թրաֆիկինգի վտանգը մեծանում է, քանի որ Հայաստանը այնպիսի մի երկիր է, որտեղից մարդիկ մեկնում են աշխատանք փնտրելու», - դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավական համագործակցության բաժնի պետ Ջոն Մահերը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը միջոցներ է ձեռնարկում թրաֆիկինգի հնարավոր եւ իրական զոհերին պաշտպանելու եւ աջակցելու ուղղությամբ` ֆինանսավորելով «Հույս եւ հավատ» հասարակական կազմակերպությունը եւ թրաֆիկինգի զոհերին նկատելու եւ ճանաչելու ուղղությամբ Հայաստանի սահմանապահներին վերապատրաստելով ու դասընթացներ անցկացնելով: Ջոն Մահերը հիշեցրեց, որ դեսպանատունը Հայաստանի ոստիկանության թրաֆիկինգի դեմ պայքարի բաժնին տրամադրել է ավտոմեքենաներ եւ համակարգչային տեխնիկա` 75 հազ. դոլար ընդհանուր արժողությամբ: «Մենք տեսնում ենք մեր գործունեության արդյունքը, քանի որ Հայաստանում ավելացել է թրաֆիկինգի գործով հետաքննությունների թիվը», - ավարտել է իր ասելիքը ՀՀ -ում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավական համագործակցության բաժնի ղեկավարը: Նա նաեւ նշել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային կից փորձագետների ազգային բյուրոյի հետ համագործակցության մասին եւ հայտնել, որ 2009 թ. ԱՄՆ հովնավորել է հայ քննիչների եւ դատախազների այցը Գլենդեյլ քաղաքի ոստիկանության բաժիններ: «Նմանատիպ այցերը օգնում են հանցագործության դեմ պայքարում համագործակցության ձեւավորմանը», -ընդգծել է Ջոն Մահերը: Նրա խոսքերի համաձայն, Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի եւ իրավական համագործակցության բաժնի տարեկան բյուջեն կազմում է 3 մլն դոլար: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |