ԱԱԽ-ի քարտուղարը դրական է գնահատել ԱԱԽ-ի 2009 թ-ն կատարված աշխատանքը22 դեկտեմբերի 2009 - 20:38 AMT PanARMENIAN.Net - 2009 թ-ն ՀՀ ԱԱԽ-ը գումարել է ութ նիստ, որոնց ժամանակ քննարկվել են ՀՀ արտաքին եւ ներքին անվտանգության կարեւորագույն հարցերը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը:Բաղդասարյանի խոսքերով, ԱԱԽ-ի որոշման արդյունքում ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել զորակոչի բարելավման գործընթացի մասին: Նա նաեւ նշել է, որ 2009 թ-ի ընթացքում քննարկվել եւ հավանություն է ստացել 2009-2012 թթ. ՀՀ ազգային ծրագիրը, որը հետագայում ստորագրվել ՀՀ նախագահի կողմից: Բաղդասարյանը ընդգծել է, որ Հայաստանի ԱԱԽ-մ արտաքին անվտանգության եւ արտաքին քաղաքականության խնդիրների ենթատեքստում քննարկվել են Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացման հեռանկարները, ՀԱՊԿ-ի շրջանակներում արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման որոշումը, Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ եւ Հայաստան-ԵՄ փոխգործողությունների ծրագրերը: Ամփոփելով արդյունքները, Բաղդասարյանը դրական է գնահատել ԱԱԽ-ի 2009 թ-ն կատարված աշխատանքը: «Կարեւոր ձեռք բերում էր նաեւ այն էր, որ 2009 թ-ն ձեւավորվեց ԱԱԽ-ի աշխատակազմը, որտեղ մինչեւ այդ աշխատում էին ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցները», - նշել է նա: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին |