ՀԱԿ-ը մեղադրոմ է Դաշնակցությանը իշխանությունների հետ գործարքի մեջ մտնելու համար23 դեկտեմբերի 2009 - 12:50 AMT PanARMENIAN.Net - «Հունվարի 12-ին ՀՅԴ-ն պատրաստվում է Հայ-թուրքական արձանագրությունների դեմ ուղղված բողոքի ցույց կազմակերպել Սահմանադրական դատարանի մոտ: ՀԱԿ-ի տվյալներով, նախօրեին Արմեն Ռուստամյանը, Հրանտ Մարգարյանը եւ Վահան Հովհաննիսյանը հանդիպել են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ: Դա հաստատում է, որ Դաշնակցության բոլոր գործողությունները համաձայնեցված են Հայաստանի իշխանությունների հետ»,-մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը: Զուրաբյանը նշել է նաեւ, որ իրազեկ չէ ոչ հանդիպման պատճառներն, ոչ` մանրամասներին: Միեւնույն ժամանակ ՀԱԿ-ի ներկայացուցիչն ասել է, որ ընդդիմությունը մտադիր է հանրահավաքներ անցկացնել նաեւ 2010թ., սակայն դեռեւս հայտնի չէ, թե դրանք երբ կսկսվեն: «Մեկ բան հստակ է` մենք մտադիր չենք միանալ դաշնակների բողոքի ցույցին»,-ասել է Զուրաբյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |