Շնորհիվ Հրանտ Դինքին թուրքական մամուլում այսօր կարելի է գտնել անաչառ տեղեկատվություն Հայաստանի եւ ԼՂՀ-ի մասին

PanARMENIAN.Net - «Հրանտ Դինքի գիրքը ես կարդացել եմ մեկ շնչով: Գիրքը գրված է շատ պարզ լեզվով, եւ ունի խորը ենթատեքստ: Նա խաղաղություն էր ցանկանում տարածաշրջանում, եւ նա մահացավ իր գաղափարի համար», - ասել է Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հրանտ Դինքի «Երկու մոտիկ ժողովուրդ, երկու հեռու հարեւան» գրքի շնորհանդեսի ժամանակ:



Նախարարը համաձայնվել է այն կարծիքի հետ, որ Դինքը Հայոց ցեղասպանության եւս մեկ զոհն է: Նա մեջ բերեց Դինքի խոսքերը. «Նույնիսկ եթե մարդկանց բռնագաղթել ոսկե ինքնաթիռներով իրենց հայրենիքից, դա միեւնույն է ցեղասպանություն կլինի»: Դինքը կոչ էր անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի որ նրա կարծիքով միայն այդ ճանապարհով կարելի է հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ:



Հրանտ Դրնքը սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ն «Ակոս» թերթի խմբագրության մոտակայքում: Գրեթե երկու տարի շարունակվող դատական գործընթացից հետո սպանության մեղավորները չեն դատապարտվել: Գործում բացահայտվում են նոր մանրամասներ, մասնավորապես «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամների մասնակցությունը սպանության այդ մեջ: Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, որին եւս ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---