ՀՀ նախագահը հանձնարարել է շտկել Գյումրիում բնակարանաշինության ոլորտում թույլ տրված սխալները23 դեկտեմբերի 2009 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, քաղաքաշինության նախարարը, Շիրակի մարզպետը, Գյումրիի քաղաքապետը եւ «Գլենդել հիլզ» ընկերության գլխավոր տնօրենը: Նշենք, որ այդ ընկերությունը շինաշխատանքներ է կատարում աղետի գոտում: ՀՀ նախագահը ներկայացրեց իր նկատած բացթողումները Գյումրիում նոր շենքերի շինարարության ոլորտում, մասնավորապես, նշելով ներքին հարդարման խնդիրը: Ըստ Ս.Սարգսյանի, բոլոր այդ սխալները պետք է շտկվեն, իսկ բնակարանները ապահովվեն ջեռուցմամբ եւ անհրաժեշտ պայմաններով: Նախագահն ասել է, որ տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ոչ թե լուծել խնդիրը, այլ ձերբազատվել քաղաքացիներին բնակարաններով ապահովելու խնդրից: Անդրադառնալով շահագործման հանձնելու ժամկետներին` նախագահը նշել է, որ դա չպետք է անդրադառնա որակի վրա: Նա հայտարարել է, որ 1056 բնակարանները, որոնք պետք է հանձնվեին քաղաքաշինության նախարարությանը Ամանորի տոներից հետո, թերությունների շտկման պատճառով կհանձնվեն 2010թ. մայիսի 15-ին: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |