Միխայիլ Սահակաշվիլի. Ղարաբաղյան հիմնախնդրի բանալին Ռուսաստանում է23 դեկտեմբերի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բարդ խնդիր է, որի լուծման գլխավոր բանալին Ռուսաստանում է: Այդ մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտնեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Բոլոր այս տարիներին հնչել են եվրոպական դիվանագետների շատ լավատեսական խոսքերը. «մենք արդեն մոտ ենք ճեղքմանը»: Խնդիրը բարդ է: Եւ կա բոլոր խնդիրների լուծման միայն մեկ բաղադրատոմս` այդ երկրների ուղղակի բանակցությունները` հաշվի առնելով միջազգային իրավունքը, այդ թվում` մարդկանց իրենց բնակության վայր վերադառնալու իրավունքները եւ հարգելով պետական ինքնուրույնությունը»,- ասաց Վրաստանի նախագահը: Նրա խոսքով, քանի դեռ ներկայիս դրությունը պահպանվում է, միշտ էլ վատթարացման ներուժ կա: «Բարելավման համար, ես կարծում եմ, որ երկրները պետք է զրուցեն, ժողովուրդները պետք է հաղորդակցվեն, ուստի այդ իմաստով Թուրքիայի ու Հայաստանի միջեւ ընթացող բանակցությունները հարկավոր է համակարգել Ադրբեջանի հետ»,- նշեց Միխայիլ Սահակաշվիլին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |