Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը Ջավախքում23 դեկտեմբերի 2009 - 19:42 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան բավական կտրուկ դիրքերից է հանդես գալիս Ջավախքի վրա Հայաստանի ազդեցության առնչությամբ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը: «Անկարան այժմ ակտիվորեն աշխատում է այդ ուղղությամբ, որպեսզի չեզոքացնի Հայաստանի ազդեցությունը Ջավախքի վրա եւ ուժեղացնի իր դերը վրացական այդ շրջանի հետ կապված հարցերում»,- նշեց Աբրահամյանը` ավելացնելով, որ այդ մասին վկայում է Ջավախքում հիդրոէլեկտրակայանի շինարարության համար մոտ $100 միլիոն ներդնելու` թուրքական կազմակերպությունների մտադրությունը: «Ջավախքում կան գյուղեր, որտեղ շատ դատարկ տներ կան, պարզ է, որ նրանք փորձում են տիրանալ այդ տներին, եւ հայտնի չէ, թե հետո ով կբնակվի այնտեղ»,- նշեց Աբրահամյանը:Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին` Աբրահամյանն ասաց. «Եթե երկրների միջեւ սահմանը բացվի, Անկարան, մեր կամքից անկախ, կկարողանա ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա»: Նրա խոսքով, երկրների միջեւ բաց սահմանը Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ է դառնալու: Ընդ որում, նա նկատեց, որ Երեւանին բոլորովին ձեռնտու չէ Թուրքիայի հետ սահման բացելը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |