Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Թուրքիայի քրիստոնյաներին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի քրիստոնյա բնակչությանը Սուրբ Ծնունդի կապակցությամբ: «Մեր երկիրը խոստումնալից խորհրդանիշ է դարձել, որը ցույց է տալիս, որ Քաղաքակրթությունների դաշինքի մեր որոնումները կարող են հաջողությամբ պսակվել մի աշխարհում, որտեղ բռնությունն ու ատելությունն են իշխում»,- նշվում է Թուրքիայի վարչապետի ուղերձում:



Էրդողանն ընդգծել է, որ թուրք ժողովուրդը երկար դարերի ընթացքում խաղաղ համագոյության ամենավառ ու լավագույն օրինակներից է, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---