Սիրիան եւ Թուրքիան համատեղ հռչակագիր ստորագրեցին24 դեկտեմբերի 2009 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Սիրիայի նախագահա Բաշար ալ-Ասադը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման կարեւորության մասին համատեղ հչռակագիր ստորագրեցին: «Թուրքիան ու Սիրիան համաձայն են, որ տարածաշրջանը պետք է ազատվի միջուկային զենքից եւ կոչ են անում դիվանագիտական ճանապարհով լուծել իրանի հիմնախնդիրը: Սիրիան ողջունում է նաեւ Թուրքիայի միջնորդությունը իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման գործում»,- ասվում է հռչակագրում:Երկու երկրների առաջնորդները մասնակցեցին նաեւ 51 պայմանագրերի ու համաձայնագրերի ստորագրման արարողությանը: Ստորագրված պայմանագրերը համագործակցություն ու փոխգործակցություն են նախատեսում արտաքին ու ներքին գործերի, արդարադատության, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի եւ կրթության նախարարությունների միջեւ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |