ՀՀ ԱԺ խոսնակ. Ներում շնորհելու մասին խնդրանքով նախագահին պետք է դիմի ինքը` Սասուն Միքայելյանը

PanARMENIAN.Net - «Սասուն Միքայելյանին ազատ արձակելու վերաբերյալ ՀՀԿ պատգամավորների կողմից ստորագրված դիմումը ՀՀ նախագահին ես ոչ կորեկտ եմ համարում»,- այսօր Երեւանում 2009թ. արդյունքներով կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը:



ՀՀ ԱԺ նախագահի խոսքով, ՀՀԿ խմբակցության պատգամավորը չպետք է ստորագրի մի փաստաթուղթ, որը վերաբերում է Հանրապետական կուսակցության նախագահին, որը նաեւ երկրի նախագահն է հանդիսանում: «ՀՀԿ պատգամավորները հնարավորություն ունեն ամսական գոնե մեկ անգամ հանդիպել կուսակցության նախագահի, այսինքն երկրի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Եւ եթե մեր կուսակցության խմբակցության անդամները խնդրանք ունեին Սասուն Միքայելյանի վերաբերյալ, ապա կարող էին դրանք հանդիպումների ընթացքում բարձրացնել, այլ ոչ թե գրավոր ձեւով դիմել սեփական կուսակցության նախագահին»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը:



Նա ասաց նաեւ, որ ներում շնորհելու մասին խնդրանքով նախագահին պետք է դիմի ինքը` բանտարկյալը:
 Ուշագրավ
---