2010 թվականին ՀԿԵՈւ-ն մտադիր է 20 տոկոսով բարձրացնել իր աշխատակիցների աշխատավարձը24 դեկտեմբերի 2009 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2010թ. կանցնի վճարման նոր համակարգի, որը հաշվի կառնի աշխատակիցների կարգը: Նախատեսվում է նաեւ 20 տոկոսով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում ասել է ընկերության ղեկավար Շեւկեթ Շայդուլինը` ամփոփելով տարին: Ըստ նրա, ընկերության աշխատակիցների միջին աշխատավարձը 2009թ. կազմել է 160 000 դրամ: Ինչպես նշել է գլխավոր տնօրենը, ներդրումային ծրագրի իրականացման ժամանակ ՀԿԵՈւ-ն նպատակ էր դրել աշխատատեղեր բացել, արդյունքում բացվեց շուրջ 30 ձեռնարկություն 1900 աշխատատեղով, ինչպես նաեւ 700 մարդ ներգրավվել է որպես կապալառու` հավելելով, որ աշխատակիցները հիմնականում հանրապետության քաղաքացիներ են` նեղ մասնագիտացում ունեցող որոշ մասնագետների բացառությամբ: Շեւկեթ Շայդուլինն ասել է, որ կադրերի ընտրությանը ընկերությունը մոտենում է հատուկ պահանջներով, ինչի համար ստեղծվել է գիտատեխնիկական խորհուրդ, որը զբաղվում է կադրերի պատրաստմամբ եւ վերապատրաստմամբ: Բացի այդ նա հավելել է, որ 2010թ. փետրվարին ՀԿԵՈւ-ն կընդլայնի իր աշխատակիցների սոցիալական փաթեթը, ինչը եւս նախատեսված է կոնցեսիոն պայմանագրով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |