Օրենսդիրների նամակը Սասուն Միքայելյանին ազատ արձակելու վերաբերյալ կոռեկտ չէ25 դեկտեմբերի 2009 - 14:25 AMT PanARMENIAN.Net - «ՀՀ ԱԺ պատգամավորների ուղերձը Հայաստանի նախագահին` Սասուն Միքայելյանին ազատ արձակելու խնդրանքով, ես դիտարկում եմ որպես սադրանք, քանի որ դրա համար գոյություն ունեն ներման եւ համաներման համապատասխան ռեժիմներ, որոնցից կարող էին օգտվել օրենսդիրները»,-Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Ըստ Հարությունյանի, ՀՀ ԱԺ պատգամավորները, որպես օրենսդիր իշխանության ներկայացուցիչներ, պետք է իրազեկ լինեին այդ ռեժիմներին եւ դրանց գործողության մեխանիզմներին, ոչ թե գրավոր դիմեին նախագահին: «Այդ նամակը իրավական համատեքստում չէր կարող հանգեցնել Սասուն Միքայելյանի ներմանը կամ ազատ արձակմանը, քանի որ դրա համար կան այլ մեխանիզմներ»,-ասել է Հարությունյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |