ՀՀ ԱԳՆ-ն պետք է ավելի ակտիվ լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում25 դեկտեմբերի 2009 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը 2010-ին կներկայացնի իր առաջարկները Հայաստանի երեք հիմնական գործընթացների վերաբերյալ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ղարաբաղյան հակամարտության լուծում եւ երկրի ներքին քաղաքականություն: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ե'ւ Հայաստանը, ե'ւ Թուրքիան կունենան իրենց օգուտը, բայց դրա հետ մեկտեղ Հայաստանը պետք է զգույշ լինի, որովհետեւ Թուրքիան չի փոխվել եւ «մինչ օրս թշնամաբար է տրամադրված Հայաստանի նկատմամբ»:Խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին` Բաբուխանյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բանակցությունները պետք է ընթանան ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, սակայն քննարկման առարկան պետք է լինի միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Ընդ որում, նա նկատեց, որ ՀՀ ԱԳՆ-ն բավական պասիվ է վարում քարոզչությունն այդ ուղղությամբ: Անդրադառնալով երրորդ հարցին` Բաբուխանյանն ասաց, որ կուսակցությունը շարունակելու է պայքարել օլիգարխիայի դեմ: Նրա խոսքով, եթե այդպես շարունակվի, ապա Հայաստանը մոտ ժամանակներս բավական ծանր ճգնաժամային դրության մեջ կհայտնվի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |