Երեւանի Ավագանու խորհրդի ու քաղաքապետի միջեւ կառուցողական մթնոլորտ է ձեւավորվել

PanARMENIAN.Net - Երեւանի Ավագանու խորհրդի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության ղեկավար Արման Վարդանյանը Երեւանում կայացած մամլո ասուլիսում դրական գնահատական տվեց անցյալ տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետի գործունեությանը եւ նշեց, որ նրա նախաձեռնությունները բխում են մայրաքաղաքի բնակիչների շահերից: Վարդանյանն ընդգծեց նաեւ, որ ներկա պահին Երեւանի Ավագանու խորհրդի ու քաղաքապետի միջեւ կառուցողական աշխատանքային մթնոլորտ է ձեւավորվել:



Պատասխանելով լրագրողների հարցերին` Վարդանյանը նշեց, որ Ավագանու խորհրդում որոշումները պետք է ընդունվեն համաձայնության սկզբունքով, եւ անթույլատրելի է, որպեսզի քաղաքապետը, Խորհրդում ունենալով կողմնակիցների մեծամասնությունը, միայն իրեն անհրաժեշտ որոշումներ իրականացնի:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---