Եվրահանձնաժողովը մարդասիրական օգնություն է տրամադրում Հարավային Կովկասի երկրներին25 դեկտեմբերի 2009 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը 2 մլն եվրո է տրամադրել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում աղետների դեմն առնելու համար: PanARMENIAN.Net -ի ստացած Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ Հարավային Կովկասի այդ երեք երկրները տարեցտարի ավելի հաճախ են ստիպված լինում դիմակայել բնության այնպիսի աղետների, ինչպիսիք են սողանքները, սելավները, ջրհեղեղները եւ երկրաշարժերը: Այս օգնությունը հնարավորություն կտա տեղական եւ ազգային իշխանություններին ընդլայնելու հնարավորությունները` այդ երեւույթներին դիմակայելու համար:Ֆինանսական օգնությունը կուղղվի Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության վարչության միջոցով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |