Նախատոնական օրերին Թբիլիսի-Մոսկվա եւ Մոսկվա-Թբիլիսի չվերթերը չեն կայանա26 դեկտեմբերի 2009 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Նախատոնական օրերին Թբիլիսի-Մոսկվա եւ Մոսկվա-Թբիլիսի չվերթերը չեն կայանա: Վրաց իշխանությունները, ինչպես նաեւ Arizena ավիաընկերությունը այդպես էլ հաստատում չստացան Մոսկվայից չարթերային չվերթերը վերսկսելու մասին: Դա դիտարկվում էր որպես առաջին քայլն, ուղղված ՌԴ-ի կանոնավոր ավիահաղորդակցության լայնածավալ վերականգնմանը, որը կասեցվեց 2006թ., երբ Թբիլիսիում եւ Բաթումում չորս ռուս սպաներ մեղադրվեցին լրտեսության մեջ: Սակայն թռիչքների վերսկսման հնարավորությունը, անկախ Մոսկվայի ու Թբիլիսիի հակասություններից, առաջինը մեկնաբանեց ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւը: Մեդիաֆորումում ՌԴ նախագահն ասել է, որ խնդիրներ չի տեսնում թռիչքների վերականգնման համար: Իսկ Վրաստանի նախագահը պատասխանեց ընդամենը իր մամլո քարտուղարի միջոցով, թե չի առարկում` հիշեցնելով, որ հաղորդակցության դադարեցման նախաձեռնողը հենց ՌԴ-ն էր: Աղբյուրը Վրաստանի կառավարությունում ասել է, որ Թբիլիսիում ի սկզբանե չէին հավատում, որ թռիչքները կարող են վերականգնվել, սակայն ձեւական կողմը պաշտպանելով, դիմել էին Մոսկվային` մեկ անգամ եւս ընդգծելով համագործակցությունը վերսկսելու իրենց պատրաստակամությունը, եւ հակառակը, ցույց տալու համար, որ ՌԴ ղեկավարությունը դեռեւս պատրաստ չէ դրան, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |