ՀՀ Ազգային գրադարանում տեղի ունեցավ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի գրքերի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ն նշվում էր միանգամից երկու իրադարձություն` հայ ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ծննդյան օրը եւ նրա երկու գրքերի շնորհանդեսը` «Լռության ձայնը» եւ «Հանապազօրյա լույսի ճանապարհը»: Հեղինակը այդ գրքերը նվիրել է մայրիկին եւ առաջին ուսուցիչ Աիդա Էքիմբաշյանին:



Միջոցառման ընթացքում Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը ռեժիսորին պարգեւատրել է «Հակոբ Մեղապարտ» մեդալով: ԳԱԱ ակադեմիկոս Ռաֆայել Մելիք-Օհաջանյանը ՌԴ Բնական գիտությունների եւ Եվրոպական Բնագիտական գիտությունների ակադեմիաների անունից Վիգեն Չալդրանյանին հանձնել է Լյուդովիկոս II Ոսկե խաչը:



«Հատկանշական է, որ Չալդրանյանին հանձնվել է հենց այդ պարգեւը, քանի որ Լյուդովիկոս II մեծ ուշադրություն էր դարձնում մշակույթի եւ գիտության հարցերին», - ընդգծել է ակադեմիկոսը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---