Հայաստանում ավելացել է բասկետբոլով զբաղվող մարդկանց քանակը28 դեկտեմբերի 2009 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բասկետբոլի հավաքականի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը, «Հատիս» ակումբի վերածնունդից եւ հատկապես նրա հաղթանակներից հետո, բասկետբոլով զբաղվող մարդկանց թիվը Հայաստանում աճել է: «Այդ փաստն ինձ ուրախացնում է, քանի որ մեր նպատակն է ոչ միայն վերականգնել «Հատիսը»: Ես ցանկանում եմ, որ բասկետբոլն մեր երկրում զարգանա: Դրա համար հարկարավոր է աշխատանք եւ կրկին աշխատանք»: Ըստ Ռոստոմյանի, բասկետբոլի զարգացման համար հարկավոր են սպորտային դահլիճներ, բասկետբոլի դպրոցներ եւ համապատասխան կառույցներ: «Անշուշտ, հարկավոր են նաեւ լավ մասնագետներ եւ մարզիչներ,-ասել է ֆեդերացիայի նախագահը, պետք է ուշադիր աշխատել պատանիների հետ: Եթե մեզ հաջողվի ստեղծել լավ պատանեկան խմբեր, ապա արդյունքն ապագայում ակնհայտ կլինի: Այնպես որ, 2010 թվականին մենք շատ աշխատանք կունենանք»: 2010թ. Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան կազմակերպում է կանաց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի խաղերը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |