Էդուարդ Շարմազանով. Թուրքիան պետք է կողմնորոշվի մինչեւ ապրիլի 24-ը

PanARMENIAN.Net - 2009 թ-ը Հայաստանի արտաքին քաղաքականության համար բեկումնային էր: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, այս տարի Հայաստանը աշխարհի առաջ հանդես եկավ, որպես տարածաշրջանի առաջատար: Այդ ենթատեքստում նա նշել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սկիզբը:



Ընդ որում նա ընդգծել է, որ Թուրքիան պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները, քանի որ հենց նրա նախաձեռնությամբ փակվել է սահմանը:



«Արձանագրությունները պետք է վավերացվեն խելամիտ ժամկետներում: Ես չեմ ցանկանում նշել ինչ որ հստակ ամսաթիվ, սակայն ապրիլի 24 -ն ամեն ինչ պարզ պետք է լինի», - նշել է նա: Նրա խոսքերով, Հայաստանը երբեք չի դիմի հարաբերությունների կարգավորմանը ցանկացած գնով»:



«Այդ գործընթացը շահավետ է երկու կողմերի համար: Մենք երբեք չենք դիմի այնպիսի քայլերի, որոնք հակասում են մեր ազգային շահերին», - նշել է Շարմազանովը:



Նա նաեւ ասել է, որ Հայաստանի իշխանությունները ակտիվ կաշխատեն Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---