Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» կստեղծվի

PanARMENIAN.Net - 20092. դեկտեմբերի 28-ին Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն ու Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն» հիմնելու վերաբերյալ հուշագիր ստորագրեցին, հաղորդում է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունը: Կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՊՃՀ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, Մայքրոսոֆթ Ար Էյ տնօրեն Գրիգոր Բարսեղյանը եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բ.Ենգիբարյանը:



Մայքրոսոֆթ նման ինովացիոն կենտրոնններն աշխատում են աշխարհի 40 երկրներում, իսկ Հայաստանում ստեղծվելիք կենտրոնը կդառնա առաջինը Հարավային Կովկասում: «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնն» իր գործունեությունը կսկսի 2010-ի կեսերին եւ կզբաղվի ինչպես դասախոսական գործունեությամբ, այնպես էլ հետազոտական աշխատանքով:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---