2010 թ-ի Օլիմպիական խաղերին կարող են մասնակցել հայ կին բռնցքամարտիկները

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Դերենիկ Գաբրիելյանը ասել է, որ Սիրողական բոքսի միջազգային ասոցիացիան (AIBA) նախատեսել է որոշ փոփոխություններ: «2012 թ-ի Օլիմպիական խաղերին փոփոխության կենթարկվեն քաշային կարգերը: 48,051, եւ 57կգ քաշային կարգերի փոխարեն բռնցքամարտիկները ելույթ կունենան 49, 52 եւ 60 կգ քաշային կարգերում», -ասել է նա:



Նրա խոսքերով, բոլոր այդ փոփոխությունները այն բանին են ուղղված, որպեսզի Օլիմպիական խաղերին մասնակցեն նաեւ կին բռնցքամարտիկները:



«Մենք ցանկանում ենք, որ Օլիմպիական խաղերին մասնակցեն նաեւ հայ կին բռնցքամարտիկները», - նշել է Գաբրիելյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---