Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ի սկզբանե սխալ է ընթացել: Բացասականն այն է, որ կողմերը հնարավորություն չունեին այդ հարցի վերաբերյալ ուղղակիորեն մտքեր փոխանակելու: Այս մասին Սիվիլիթաս հիմնադրամի «Հայաստան 2009. շփում եւ իրականություն» տարեկան զեկույցի ժամանակ տեղի ունեցած բաց քննարկումների ընթացքում հայտարարել է ՀՀՇ վարչության անդամ, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքերի համաձայն, Ցյուրիխում Էդվարդ Նալբանդյանը հայերին զրկեց Թուրքիայի իրական դիրքորոշումն իմանալու հնարավորությունից, քանի որ հայկական կողմը թույլ չտվեց Թուրքիային բարձրաձայնելու իր հայտարարությունը, որով կողմերը պետք է հանդես գային արձանագրություններն ստորագրելուց հետո: Միաժամանակ Իգիթյանը նշեց, որ արձանագրություններն ստորագրելով, Թուրքիան բավարարել է իր բոլոր պահանջները:



Խոսելով Հայաստանի ներքին քաղաքականության մասին, Իգիթյանն ասել է, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո Հայաստանում ոչինչ չի փոխվել: Նրա խոսքերի համաձայն, քաղբանտարկյալներին ներում շնորհելը ոչ թե ազատականացման արդյունք է, այլ իրականացվել է գերտերությունների ճնշման ներքո:



«Այն, ինչ որ այսօր կատարվում է երկրի արտաքին քաղաքականության մեջ, Հայաստանի ներքին քաղաքականության հետեւանք է», - ընդգծել է նա:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---