2009 թ. Հայաստանի պետբյուջեի ծախսերը գերազանցել են 900 մլրդ դրամը

PanARMENIAN.Net - «2009 թ. Հայաստանի պետբյուջեի ծախսերը գերազանցել են 900 մլրդ դրամը, ինչը 100մլրդ դրամով ավելի է, քան 2008 թ», - Երեւանում տեղի ունեցած հաշվետու մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:



Ֆինանսների նախարարը միաժամանակ ավելացրել է, որ ճգնաժամի պայմաններում դրան հասնելն այնքան էլ հեշտ չէր եւ պահանջվում էր մեծ ուժեր, սակայն 2009 թ. ընթացքում հաջողվել է կատարել բոլոր պարտավորությունները ողջ հզորությամբ, այդ թվում նաեւ սոցիալական: «Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում իրավիճակը լարված էր, բայց մենք կարողացանք կատարել բոլոր սոցիալական պարտավորությունները, պարտքեր չկուտակեցինք եւ հիմա էլ շարունակում ենք կատարել բյուջեով սահմանված բոլոր ծախսերը», - վստահեցրել է նա:



Տիգրան Դավթյանը հաղորդեց նաեւ, որ 2009 թ. բուջե մուտք է գործել 520 մլրդ դրամ հարկային մուծումներ, որը 2008 թ. մակարդակից քիչ է, սակայն ավելի է 2007 թ. մակարդակից:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---