Թուրքիայի Ազգային անվտանգությանն խորհուրդը ժողովրդին միասնության կոչ է անում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Անկարայում կայացավ Թուրքիայի Ազգային անվտանգությանն խորհրդի (NSC) նիստը, հաղորդում է Թուրքիայի TRT պետական հեռուստաալիքի ռուսական ծառայությունը:



Երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլի նախագահությամբ Չանկայի խալատում կայացած խորհրդակցությունը 4,5 ժամ է տեւել:



Պետնախարար ու ԵՄ հետ բանակցություններում պատվիրակության ղեկավար Էգեմեն Բագիսը նույնպես մասնակցել է խորհրդակցությանը որոշ հարցերի քննարկման ժամանակ:



Խորհրդակցության ավարտին կատարվեց հայտարարություն, որում նշվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել է իրադարձությունների զարգացումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում:



«Խորհրդակցության ընթացքում շեշտը դրվեց երկրի միասնությանն ու հանգստությանը սպառնացող ահաբեկչության դեմ պայքարի վճռականության վրա: Շեշտ դրվեց նաեւ այն բանին, որ ժողովրդավարական ու իրավական սկզբունքների շրջանակում մեր երկրի քաղաքացիները առողջ մտքով կառաջնորդվեն եւ կխուսափեն եղբայրական կապերին վնասող գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ:



Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ Իրաքում հնարավոր խորհրդարանական ընտրությունների գործընթացը, եռյակային մեխանիզմի աշխատանքը եւ հարաբերություններն Իրաքի հետ:



Խորհրդի անդամները մանրամասն դիտարկեցին նաեւ բանակցությունների գործընթացը Կիպրոսում:



ԵՄ հետ բանակցություններում դեպքերի զարգացումը նույնպես Խորհրդի օրակարգում առկա գլխավոր հարցերից էին:



Խորհրդակցության ավարտին երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խորհրդի անդամ հանդիսացող նախարարների հետ նիստ անցկացրեց:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---