ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՆԳՈՒՑՅԱԼ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԴԵՄ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼԸ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՆՐԱ ԱՆՈՒՆԸ

PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության առաջնորդները այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեց իրենց վրդովմունքն են հայտնում «հանգուցյալ վարչապետ Վազգեն Սարգսյանի անունը վարկաբեկելու իշխանությունների փորձերով»: Նրանք այդպիսի փորձ են անվանում տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Սարգսյանի դեմ քրեական գործ է հարուցվել: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ երեւանյան մի շարք ԶԼՄ-ներում հաղորդագրություն եղավ, 1999 թվականին ահաբեկիչների կողմից սպանված, վարչապետ Վազգեն Սարգսյանի դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ: Հաղորդվում էր, որ նա կակածվում է 1996 թվականի սեպտեմբերին հակակառվարական ցույցի մասնակիցներին ծեծեի ենթարկելու մեջ: Գլխավոր դատախազությունը հերքել է այդ տվյալները, ընդգծելով, որ գործը հարուցվել է ոչ թե կոնկրետ անձի դեմ, այլ կատարված հանցագործության փաստի վերաբերյալ: Հայտնի է, որ գործի նյութերում կան վկաների ցուցմունքներ` ծեծին Վազգեն Սարգսյանի անմիջական մասնակցության վերաբերյալ: Սակայն, դատախազության մամլո ծառայությունը հաղորդել է, որ քննությունը չունի ծանրակշիռ ապացույցներ տեղի ունեցածին Սարգսյանի մասնակցության մասին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---