Առնոլդ Շվարցենեգերը Big Fresno Fair-ի վարչության անդամ է նշանակել Ռոնալդ Բարսամյանին 8 հունվարի 2010 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիա նահանգի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Big Fresno Fair-ի վարչության անդամ է նշանակել 56-ամյա Ռոնալդ Բարսամյանին: Բարսամյանը 1992թ. ղեկավար պաշտոն է զբաղեցնում Barsamian and Moody Professional Corporation-ում: Նա նաեւ եղել է Finkle and Barsamian իրավաբանական ֆիրմայի գործընկերը 1985-92թթ. եւ զբաղեցրել է Western Growers Association-ի գլխավոր խորհրդականի օգնականի պաշտոնը 1978-85թթ.-ին: Big Fresno Fair-ի վարչության անդամի պաշտոնը նահանգի Սենատի հաստատում չի պահանջում եւ չի վճարվում: Ռ.Բարսամյանը հանրապետական է, հաղորդում է Asbarez.com-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |