Հիլարի Քլինթոնը խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունների հետ

PanARMENIAN.Net -
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը փետրվարին խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ արձանագրությունների շուրջ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ամերիկայի հայկական համագումարի (ԱՀՀ) հաղորդագրության մեջ: Կազմակերպությունը դիմել էր պետքարտուղարին հանդիպում ունենալու խնդրանքով, որի ընթացքում քննարկվելու են ԱՄՆ հայ համայնքին առնչվող հարցեր:



«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ՀՀ նախագահի, համարձակ քայլերի գնաց, այն դեպքում, երբ Թուրքիան շարունակում է իր ոչ կառուցողական քայլերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ելնելով դրանից, այդ հանդիպումը լուրջ հնարավորություն է ընձեռում քննարկել ամերիկյան վարչակազմի գործողություները, որոնք ուղղված պետք է լինեն Թուրքիային պատասխանատվության կանչելուն»,-ասել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:



Ըստ նրա, Թուրքիայի կողմից շարունակվող Հայոց ցեղասպանության փաստի ուրացման ֆոնի վրա, ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները պետք է կրկնպատկեն Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կոնգրեսի կողմից համապատասխան բանավեճի ընդունմանն ուղղված ջանքերը:



Խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հրավիրվել են ԱՀՀ-ն, Հայ ընդհանուր բարեգործական միությունը, ԱՄՆ-ում ՀԱԵ Արեւելյան եւ Արեւմտյան թեմերի, «Վարդանի ասպետները» կազմակերպության ներկայացուցիչներն ու ANCA-ն (Ամերիկայի հայ դատի հանձնախումբ):



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

Ամերիկայի հայկական համագումար

ԱՀՀ-ն հիմնվել է 1972թ.: Դա ԱՄՆ-ի խոշորագույն հայկական կազմակերպություններից մեկն է, որի գործունեությունն ուղղված է իրազեկման բարձրացմանն այն հարցերում, որոնք առնչվում են ԱՄՆ-ի հայ համայնքին:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---