Le Figaro. «Թուրքիայի իշխանությունը երկրի կայսերական անցյալի կարոտախտով է տառապում»

PanARMENIAN.Net -
Ֆրանսիական Ֆիգարո թերթը հոդված է տպագրել, որով վստահեցնում է, որ Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին երկրի կայսերական անցյալի կարոտախտով են տառապում, գրում է Հուրիեթը:



Հոդվածի հեղինակ Լոր Մարշան հատուկ ընդգծել է, որ Թուրքիայում գնալով ավելի մեծ հեղինակություն է ձեռք բերում այն ամենը, ինչ կապված է երկրի օսմանյան անցյալի հետ: «Օսմանյան խանգարվածության» նկատելի օրինակ է այն, որ Թուրքիայում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ բացված 1453 թ. թուրքերի կողմից Կոնստանդնուպոլսի գրավմանը նվիրված թանգարան այցելողների հոսքը ավելի ու ավելի շատանում է:



Մարշանի կարծիքով, «մահմեդական բուրժուազիան», որն ուժեղացել էր Արդարություն եւ զարգացում կուսակցության իշխանության գալով, երկրորդ պլան է մղել բարձրաշխարհիկ էլիտային` քեմալիզմի ավանդական գաղափարախոսության կրողներին: Միեւնույն ժամանակ, արտաքին քաղաքականության մեջ, որը հոդվածի հեղինակն անվանում է «նեոօսմանիզմ», ավելի հստակորեն են կայսերական հայտագրեր փնտրում:



Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաֆանտաստիկ գեղարվեստական «Օսմանյան հանրապետություն» ֆիլմի հանդեպ, որը պատմում է դեռեւս օսմանյան սուլթանի իշխանության ներքո գտնվող Թուրքիայի մասին: Երիտասարդների շրջանում ընդունված է ենիչերիների պատկերներով եւ «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» վերտառությամբ վերնաշապիկները: Անցյալը քաղքենիական պատկերացումներում ներկայանում է որպես Pax Ottoman -ի «ոսկե դար», երբ Միջերկրական ծովում իշխում էր խաղաղությունը, հանգստությունը, ծաղկունքն ու կրոնի հանդուրժողականությունը: «Եվ այդպիսի տրամադրությունները նպաստում են, որպեսզի Եվրոպան չընդունի Թուրքիային եվրոպական հասարակության մեջ», - գտնում է Լոր Մարշան:



Օսմանյան կայսրություն

Օսմանյան կայսրությունը բազմազգ պետություն էր, որ գտվում էր սուլթանների իշխանության ներքո, գոյություն է ունեցել 1299-1923 թթ.: Եվրոպայում այն հաճախ անվանել են Օտոմանյան կայսրություն: 16-17-րդ դդ ծաղկման շրջանում պետության մեջ ներգրավվել են Փոքր Ասիան, Մերձավոր Արեւելքը, Հյուսիսային Աֆրիկան, Բալկանյան թերակղզին եւ նրան հարակից Եվրոպայի հյուսիսային հողերը:

Անատոլիան, որի տարածքում գտնվում է ժամանակակից Թուրքիայի հիմնական մասը, մինչեւ 11-րդ դարը` մինչ թուրք-սելջուկների ավարառությունը, Բյուզանդիայի կայսրության տարածքն է եղել: Օսմանյան կայսրությունն իր զավթողական քաղաքականությանը վերջ տվեց եւ ձեւավորվեց 1453 թ. Կոստանդնուպոլսի գրավումով: 1918 թ. Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Օսմանյան կայսրությունը փլուզվեց, եւ ստեղծվեց Թուրքիայի պետությունը` այսօրվա սահմաններով:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---