Թեոդոսիայում բարեկամության խաչքար կտեղադրվի11 հունվարի 2010 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Թեոդոսիայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում խաչքար կտեղադրվի ի նշան հայկական Արմավիր քաղաքի հետ բարեկամության: Ըստ սցենարիստ եւ ռեժիոսոր Ռաֆայել Շահինյանի, որի նախաձեռնությամբ դա կարվի, խաչքարը կպատրաստվի մարմարից, կունենա 2 մ բարձրություն, խաչքարի վրա կպատկերվեն երեք մարդկանց պատկերներ` երկու մեծահասակների եւ մեկ երեխայի: Պատվանդանի վրա կփորագրվի` Թեոդոսիա-Արմավիր-քուրյ-քաղաքներ»: Հուշարձանի հարեւանությամբ նախատեսվում է այգի հիմնել, իսկ հետագայում Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցու բակում կբացվի հայ ժողովրդի ականավոր գործիչների դիմանկարների պատկերասրահը: «Միքայել եւ Գաբրիել հրեշտակապետների եկեղեցին իսկական մշակութային կենտրոն է Թեոդոսիայի հայերի համար: Մինչ օրս եկեղեցու տարածքում պահպանվել են հինավուրց խաչքարեր: Եկեղեցին կառուցվել է 14-րդ դարում եւ ամենանշանակալի եկեղեցին է քաղաքի հայկական ճարտարապետության շրջանում»,-ասել է Շահինյանը: Նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքում են, բացումը նախատեսված է 2011թ. մայիսին, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան․ Ի՞նչ է եղել, որ Փաշինյանը Պուտինին խնդրել է` ՌԴ զորքերը մնան Թուրքիայի և Իրանի սահմանին Ըստ նրա՝ երկրի ներսում ասում են՝ ԵՄ ենք գնում, մյուս կողմից Պուտինին խնդրում են, որ ռուսները մնան Թուրքիայի ու Իրանի հետ սահմանին Բորգն Ադրբեջանում կոչ է արել Երևանին և Բաքվին շարունակել բանակցությունները Նա նաև ողջունել է սահմանազատման գործընթացի մեկնարկը Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին Ըստ որոշ տեղեկությունների, նա ոտքի վնասվածք է ստացել, ԲԿ–ում է Պատել. ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է Նա նաև հավելել է, որ Ալմաթիում տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ այլ թարմացումներ չունի |