ՀՀ ԿԸՀ տվյալներով Երեւանի 10-րդ ընտրատարածքում հաղթել է Արա Սիմոնյանը

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում ըստ նախնական տվյալների հաղթել է «Ազգային միասնություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը` հավաքելով 7622 ձայն:



Այդ ընտրատարածքում առաջադրված էր երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միասնություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն:



Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքէջը, ընտրություններում քվեարկածների ընդհանուր քանակը կազմել է 13380, որոնցից անվավեր է ճանաչվել 438 քվեն:



Երեւանի 10-րդ ընտրատարածքում ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր մանդատը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---