Նախիջեւանում զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել

PanARMENIAN.Net -
Ադրբեջանական Բենանիյար գյուղում, որը գտնվում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության տարածքում, հունվարի սկզբում անցել են զանգվածային ձերբակալություններ, ոմանք ծեծի են ենթարկվել ուժային կառույցների աշխատակիցների կողմից:



Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրությունների, իրավիճակը գյուղում սրվել է դեկտեմբերի վերջում, երբ ձերբակալվեցին ավագանու շուրջ մեկ տասնյակ ներկայացուցիչներ (չի ասվում, թե ինչում են նրանց մեղադրում): Ձերբակալվածները, ըստ չհաստատված տեղեկատվության, կտտանքների են ենթարկվել: Նրանցից մեկի որդին, հանդես գալով ոստիկանության գործողությունների դեմ, ինքնահրկիզում է կատարել: Դա գյուղում «բողոքի տարերային ակցիա է» հրահրել գյուղում, հաղորդում է Լենտա.ռու-ն:



Հունվարի 5-ին Բենանիյար են տեղափոխվել ներքին զորքերի զինծառայողներ եւ ոստիկանության լրացուցիչ ուժեր: Գյուղը շրջապատվել է, տղամարդիկ ձերբակալվել են:



Ըստ ձերբակալվածներից մեկի կնոջ` Սուդարա Նուրիեւայի, ոստիկանության կողմից ծեծի են ենթարկվել նաեւ կանայք: Նա նաեւ պատմել է, որ տեղաբնակներին արգելվել է լքել գյուղը:



Մինչդեռ ինքնավարության ՆԳՆ քարտուղարությունում պնդում են, որ ձերբակալություններ գյուղում չեն եղել:



Իր հերթին, Բաքվում Նախիջեւանի մշտական ներկայացուցչությունում խոստովանել են, որ ուժային կառույցների աշխատակիցների եւ տեղաբնակների միջեւ բախում է եղել: Ըստ ներկայացուցչության, մի խումբ անձիք, շահադիտական նպատակներով, հրահրել են գյուղի մի բնակչի դիմել ինքնահրկիզման, իսկ հետո հարձակվել է ոստիկանության վրա: Այդ մարդիկ ձերբակալվել են:



Ինչպես ասվում է, առաջիկայում Բենանիյար կայցելեն իրավապաշտպաններ, տեղում իրավիճակը պարզելու նպատակով:



Նախիջեւան

Նախիջեւանը ինքնավար մարզ է Ադրբեջանի կազմում, Ալիեւների իշխող կլանի հայրենիքը: 1923թ. Նախիջեւանն, որն մինչ այդ հայկական տարածք էր, փոխանցվեց Ադրբեջանին, ինչը 1921թ. Մոսկվայի պայմանագրի խախտում է, որի համաձայն մարզը չպետք է փոխանցվեր երրորդ երկրին եւ պետք է գտնվի Ռուսաստանի ու Թուրքիայի տիրապետության տակ: Ներկայումս Նախիջեւանում ոչնչացվել են հայ ազգի բնակության բոլոր հետքերը: Վերջերս բարբարոսաբար ոչնչացվեց Հին Ջուղայի հին հայկական գերեզմանոցը: Նախիջեւանը սահմանակից է Հայաստանի, Թուրքիայի ու Իրանի հետ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---