ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ, ՆՎԻՐՎԱԾ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒՆ, ՉԻ ԿԱՅԱՑԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որի ընթացքում փոփոխություններ պետք է մտցվեին հեռահաղորդակցությունների մասին օրենքի մեջ, չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Նիստին ներկայացել են 44 պատգամավոր այն դեպքում, երբ քվորումը կազմում է 66 հոգի: Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Արշակ Սադոյանը հավաքել էր անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ, արտահերթ նիստ գումարելու համար: Նրա կողմից առաջարկված փոփոխությունների նախագիծը նախատեսում է արգելել հանրապետությունում րոպեավճարի կիրառումը ներքաղաքային հեռախոսազանգերի համար: Չներկայանալով նիստին` հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության ֆրակցիաները ներկայացնող պատգամավորները փաստորեն տապալել են այդ թեմայի քննարկումը: Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, օրենքում րոպեվճարրը արգելող կետ մտցնելու դեպքում, հեռահաղորդակցությունների ոլորտում մենաշնորհ ունեցող «ԱրմենՏել» ընկերությունը կարող է հայցով դիմել միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---