Հայ բռնցքամարտիկներ Խորեն Գեւորն ու Արթուր Բեռնեցյանը 2010 թվականը սկսել են հաղթանակներով

PanARMENIAN.Net -
Ինչպես հաղորդում է championat.ru-ն, Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում միջին քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Խորեն Գեւորը (Գերմանիա) հանդիպել է Ջեֆերսոն Լուիս Գոնսալոյի հետ:



Բռնցքամարտիկները մարտնչել են բոլոր տասը ռաունդներում, որի արդյունքում մրցավարները միաձայն հաղթող են ճանաչել Գեւորին: Հաշիվը եղել է 96-94, 98-94, 99-91 նրա օգտին:



Իսկ Գլենդեյլում (ԱՄՆ) տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որտեղ պրոֆեսիոնալ ռինգում առաջին ելույթն է ունեցել առաջին թեթեւքաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկ Արթուր Բեռնեցյանը: Նրա մրցակիցն էր Ֆրանցիսկո Սոլիսը: Բռնցքամարտիկներն անցել են մարտի ողջ դիստանցիան, կազմված չորս ռաունդից, որի արդյունքում մրցավարները միաձայն հաղթող են ճանաչել Բեռնեցյանին: Բոլոր երեք մրցավարները հաշվել են 39-35 նրա օգտին:



Խորեն Գեւոր

Խորեն Գեւորը (Գեւորգյան) 34 մարտ է վարել պրոֆեսիոնալ բռնցքամարտում եւ 30 հաղթանակ է տարել (16 նոկաուտ) եւ 4 պարտություն է կրել: 2005-2006թթ. Դարձել է IBF Intercontinental եւ WBO Intercontinental-ի չեմպիոն, Եվրոպայի 2008թ. չեմպիոն միջին քաշային կարգում: Նա ծնվել է Էջմիածին քաղաքում, այժմ ապրում եւ մարզվում է Գերմանիայում, հանդես է գալիս Գերմանիայի դրոշի ներքո: Նրա մարզիչն է Ֆրից Զդունեկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---