Կրթության նախարարություն. Ջեռուցման բացակայության պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակ կլինեն մինչեւ փետրվարի 1-ը

PanARMENIAN.Net - Ջեռուցման բացակայության պատճառով Հայաստանում մանկապարտեզները փակ կլինեն մինչեւ փետրվարի 1-ը, հաղորդեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը դեկտեմբերի 12-ին կայացած մամլո ասուլիսում:



«160 մանկապարտեզներից Երեւանում ջեռուցվում են միայն 52-ը: Աշխատանքի միասնական գրաֆիկի ներմուծման նպատակով Կրթության նախարարությունը որոշում ընդունեց, որի համաձայն երկրի նախադպրոցական հաստատությունները կսկսեն աշխատել փետրվարի 1-ից»,- նշեց Նարինե Հովհաննիսյանը:



Նրա խոսքով, 2010-ին ծրագրվում է 30 նոր մանկապարտեզներ բացել Հայաստանի մարզերում, իսկ 2009-ին նախադպրոցական կրթության զարգացման ռազմավարության շրջանակներում բացվեցին 22 մանկապարտեզներ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---