Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ սկանդալ է առաջացել

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարարությունը ետ է կանչել Իսրայելում Թուրքիայի դեսպանին ի պատասխան Իսրայելի ԱԳ նախարարության «նվաստացնող» վերաբերմունքի համար: Ինչպես հաղորդում է Ազատության ռադիոկայանը, Թուրքիայի դեսպան Օգզուզ Չելիկոլը չգիտի կվերադառնա արդյո՞ք նա Իսրայել:



Թուրքիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել է. «Իսրայելի ԱԳ նախարարության տեղակալը կանչել է Թուրքիայի դեսպանին, որպեսզի քննադատի թուրքական հեռուստատեսությամբ ցուցադրվող «Գայլերի հովիտ» սերիալը, որտեղ Իսրայելի իշխանությունների կարծիքով Իսրայելի եւ հրեաների դեմ քարոզչություն է իրականացվում: Նախարարությունում դեսպանին չընդունեցին ըստ կանոնակարգի, եւ ստիպեցին սպասել միջանցքում»:



Իսրայելի ԱԳ նախարարության տեղակալ Դանի Այլոնը պաշտոնապես ներողություն է խնդրել Թուրքիայի դեսպանից. «Հրեաների դեմ ուղղված Թուրքիայում իրականացվող քարոզչության վերաբերյալ իմ բողոքը ուժի մեջ է, սակայն դա իմ ոճը չե` նվաստացնել դեսպաններին, եւ հետագայում ես ավելի դիվանագիտորեն ինձ կպահեմ», - ասել է Այալոնը:



Սակայն, թուրքական կողմին Այալոնի ներողությունները չբավարարեցին: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ եթե մինչեւ երեկո Իսրայելը ներողություն չխնդրի, ապա մեր դեսպանը ետ կկանչվի Թուրքիա:



Հանրահայտ «Գայլերի հովիտ» թուրքական հեռուստասերիալը իսրայելական զինվորներին ներկայացնում են որպես երեխաներին առեւանգողների եւ ռազմական հանցագործերի:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---