Հայ-թուրքական Արձանագրությունների շուտափույթ վավերացումը բխում է Հայաստանի շահերից14 հունվարի 2010 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ կողմից Արձանագրությունները թուրքական խորհրդարանից առաջ շուտափույթ վավերացնելը Հայաստանի շահերից է բխում: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նշեց Գլոբալիզացման եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:Գրիգորյանի խոսքով, հայկական խորհրդարանի կողմից Արձանագրությունների վավերացման ձգձգումը ներկա պահին աշխատում է ի վնաս Հայաստանի շահերի: «Քանի որ այն ուժերը, որոնք չեն ցանկանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ դրանք կապում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ, լրացուցիչ ժամանակ են ստանում իրենց ծրագրերի իրականացման համար»,- նկատեց փորձագետը: Նա ավելացրեց նաեւ, որ վերոհիշյալ խնդրի լուծման լավագույն մեթոդն այդ փաստաթղթերի շուտափույթ վավերացումն է ՀՀ օրենսդրական մարմնի կողմից: «Դրանով իսկ Հայաստանն իր կողմից կկատարի Արձանագրությունների ստորագրմամբ ստանձնած պարտավորությունները եւ այլ ուժերին թույլ չի տա այդ փաստաթղթերի վավերացումը կապել ղարաբաղյան հիմնահարցի հետ»,- նշեց Գրիգորյանը: Ողջունելով Արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական Դատարանի եզրակացությունը` փորձագետը նշեց, որ այսուհետ արդեն իրավական մակարդակով նշված են այն շրջանակները, որոնցից չեն կարող դուրս գալ Հայաստանի պաշտոնական անձինք Թուրքիայի հետ հարաբերություններում: Նա նշեց նաեւ, որ Թուրքիան իր հերթին նույնպես շահագրգռված է սահմանի բացման հարցում, սակայն Արձանագրությունների վավերացման ձգձգմամբ ցանկանում է գործընթացից ավելին ստանալ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |