Թուրքիայի հրեաները հակասեմիտիզմի բռնկում են ակնկալում երկրում14 հունվարի 2010 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հրեական համայնքը զգուշացնում է, որ վիճաբանությունն Երուսաղեմի ու Անկարայի միջեւ կարող է հակասեմիտիզմի ալիք բարձրացնել երկրում: Համայնքի ղեկավար Սիլվիո Օվադիան կոչ է արել լուծել տարաձայնությունները Թուրքիայի ու Իսրայելի միջեւ` չավելացնելով լարվածությունը, ի նկատի ունենալով դիվանագիատական ճգնաժամն, որն առաջացավ Էրդողանի հակահրեական ելույթների եւ Իսրայելի պատասխան արձագանքի պատճառով, գրում է թուրքական Today`s Zaman-ը: Իսրայելցի դիվանագետ Դանի Այալոնը ներողություններով երկրորդ նամակն է հղել Երուսաղեմում թուրքական պատվիրակությանը ցուցաբերած ոչ պատշաճ ընդունելության պատճառով: Որոշ ժամանակ անց, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն Այալոնի ներողությունն ընդունված է: Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ներողություններն ընդունված են եւ Իսրայելում Թուրքիայի դեսպանին ետ կանչելու հարցը հետաձգվել է: «Գայլերի հովիտը» թուրքական հեռուստասերիալը ներկայացնում է իսրայելցի զինվորականներին որպես երեխաներ առեւանգողների ու ռազմական հանցվագործների: Սերիաներից մեկում իսրայելական հետախուզությունը առեւանգում է պաղեստինցի երեխաներին նրանց հուդաիզմ դավանողներ դարձնելու նպատակով: Դիվանագիտական սկանդալն երկու երկրների միջեւ ծագեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետը Դավոսում անցյալ տարվա հունվարին մեղադրեց Իսրայելին ոչ համարժեք ուժ կիրառելու համար Պաղեստինում, Գազայի հատվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |