Բժիշկների համաշխարհային նվագախումբը անվճար համերգ կտա Երեւանում

PanARMENIAN.Net - «Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ Երեւանում: Աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած 80 բժիշկները հանդես կգան համերգով: Բժիշկների համաշխարհային նվագախումբի նպատակն երաժշտության միջազգային լեզվի միջոցով ապացուցել, որ յուրաքանչուր մարդ մատչելի բուժօգնության կարիք ունի: Այդ նպատակով մեր երաժիշտները իր միջոցներով մեկնում են տարբեր երկրներ եւ բարեգործական համերգներ են տալիս», - հունվարի 14-ն մամլո ասուլիսում հայտարարել է Բժիշկների համաշխարհային նվագախմբի հիմնադիր եւ դիրիժոր Շտեֆան Վիլլիխը:



Նա նշել է, որ համերգի նախաձեռնողն է նվագախմբի մասնակից, ջութակահար Արմինե Մաժինյանը:



«Այդ համերգին մեզ հետ կնվագի հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատուրյանը: Ես ծանոթացա նրա հետ մետ 4 շաբաթ առաջ: Պետք է ասեմ, որ նա հիանալի երաժիշտ է», - ընդգծել է պ-ն Վիլլիխը:



«Համերգի տոմսերը արդեն վաճառվել են, եւ կան շատ մարդիկ, որոնք կցանկանային լինել համերգին: Ես ուրախ են հայտնել, որ բոլոր այդ մարդկանց համար հունվարի 16 ժ. 16:00 նվագախումբը կտա անվճար համերգ», - հաղորդել է Արմինե Մաժինյանը:



Բժիշկների համաշխարհային նվագախումբը հիմնվել է 2007 թ-ն: Նրա մասնակիցների թիվը հասնում է ավելի քան 400-ի, աշխարհի ավելի քան 20 երկրներից: Նվագախմբի կազմում ընդգրկված են հայազգի 6 երաժիշտ: Այն կազմվել է շնորհիվ Շտեֆան Վիլլիխի բժշկական ամսագրերում զետեղված հայտարարությունների: Հետագայում ստեղծվել է նվագախմբի կայք էջը: Նվագախմբի բոլոր մասնակիցները բժիշկներ են, որոնց միավորում է սերը դեպի երաժշտությունը: Նրանցից շատերը պրոֆեսիոնալ երաժիշտներ են աշխատանքային մեծ փորձով: Նվագախմբի նպատակն` ապահովել բուժօգնության մատչելիությունը եւ ամբողջ աշխարհում առողջապահության քաղաքականության զարգացումը: Համերգների հասույթը ուղղվում են բարեգործությանը: Երեւանում կայանալիք համերգի հասույթը կուղվի «Փրկություն» կենտրոն` հասարակական կազմակերպություն, որը զբաղվում է հաշմանդամ երեխաների խնդիրներով:



Սերգեյ Խաչատրյանը ծնվել է 1985 թ-ն Երեւանում, երաժիշտների ընտանիքում: 1993 թ-ց բնակվում է Գերմանիայում: 200 թ-ն Վիեննայում Կրեյսլերի անվան մրցույթում զբաղեցրել է 2-դ տեղը, եւ առաջին տեղը Ֆրայբուրգում Շպորի անվան մրցույթում: Նա զբաղեցրել է առաջին տեղը Սիբելիուսի անվան ջութակահարների հեղինակավոր մրցույթում: 2005 թ-ն հաղթել է Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթում: Սերգեյ Խաչատրյանը նվագում է Ստրադիվարիուսի ձեռքի աշխատանքի «Huggins» ջութակի վրա:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---