Վալերիու Ռազլոգ. Հայաստանի տնտեսության վերականգնումը 2010 թվականին կսկսվի բանկային հատվածից15 հունվարի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Բանկային հատվածը գլխավոր դերը կկտարի 2010թ. Հայաստանի տնտեսության վերականգնման գործում: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, ՀՀ տնտեսությունն այս տարի աստիճանաբար կսկսի դուրս գալ ճգնաժամից, իսկ առավել զգալի քայլեր կարվեն 2010թ. երկրորդ կեսին: «Մենք ակնկալում ենք տնտեսական ակտիվության աճ երկրում, ինչն իր հերթին կհանգեցնի ֆինանսավորման ծավալների ավելացման պահանջարկի, իսկ բանկային հատվածն այդ գործում գլխավոր դերը կկատարի»,-ասել է նա: Այդ առնչությամբ, Ռազլոգը նշել է, որ 2010թ. ՀՀ բանկերի առջեւ կծառանան` վարկային պորտֆելի ավելացում եւ բարելավում, ինչպես նաեւ դիվերսիֆիկացում եւ, բնականաբար, կմնա նաեւ 2009թ. խնդիրը` պորտֆելի որակի բարելավումը: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |