Հայաստանը պետք է զարգացնի կապիտալի շուկան15 հունվարի 2010 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Կապիտալի շուկայի զարգացումը հասանելի կդարձնի հայկական ընկերությունների համար ֆինանսավորման նաեւ այլ աղբյուրներ: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Վերակառուցման ու զարգացման եվրոպայան բանկի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը: Ըստ նրա, Հայաստանը պետք է մի շարք օրենսդրական բարեփոխումներ կատարի, մասնավորապես, Հայաստանը տնտեսության դիվերսիֆիկացիայի, գործարար միջավայրի բարելավման կարիք ունի, ինչպես նաեւ զգալի ջանքեր պետք է գործադրի կապիտալի շուկայի զարգացման համար: «Դա մեծ թռիչք կապահովի Հայաստանի տնտեսության համար, ինչը հասանելի կդարձնի հայկական ընկերությունների համար ֆինանսավորման նաեւ այլ աղբյուրներ` բաժնետերերի կամ բանկային հատվածի ֆինանսավորումից բացի»,-ասել է նա: Վ.Ռազլոգը հավելել է, որ Հայաստանի օրենսդրությունը ամենօրյա բարեփոխման փուլում է գտնվում, կան որոշակի օրենքներ, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, բարձրացնելու համար երկրի մրցունակությունը միջազգային շուկաներում: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |